Բարի գալուստ

2010 թվականից գործող “HAPPY DAY” տոնական աքսեսուարների խանութ-սրահն իր հաճախորդներին է առաջարկում յուրօրինակ մի շարք ծառայություններ` սերենադ, սիրո խոստովանություն փուչիկներով, անվանական երգերի պատվերներ` էստրադայի հայտնի երգիչների կատարմամբ, պարային բեմադրություն և այլն:

“HAPPY DAY”-ը մատուցում է հարսանեկան միջոցառումների կազմակերպման համալիր ծառայություններ` եկեղեցու, տան և հարսանեկան սրահի ձևավորում ծաղկային հորինվածքներով, ինչպես նաև բնական ծաղիկներով, փուչիկներով, սառցե քանդակներով և այլն:

Ոլորտում հմտացած “HAPPY DAY”-ի լավագույն մասնագետները կիրականացնեն Ձեր ամենահամարձակ ցանկություններն ու երազանքները: Անմոռանալի երեկոյի ընթացքում մեծահասակների ուշադությունը կգրավեն հատուկ սցենարով ներկայացվող շոու ծրագրերը` պարային գեղեցիկ բեմադրությունը, կրկեսային ներկայացումները, ու միջնադարից հյուրնկալված կենդանի արձանները: Մինչ մեծերը վայելում են երեկոն, փոքրիկներին կզբաղեցնեն ‘’Walt Disney’’-ի այդքան սիրված հերոսները: Յուրօրինակ միջոցառումն ու հրավառությունը կհավերժացվեն նաև տեսա և ֆոտո նկարահանումով:

“HAPPY DAY” տոնական աքսեսուարների խանութ-սրահը բազմաթիվ ծառայություններից բացի, իր այցելուներին է ներկայացնում նաև տոնական աքսեսուարներ` մոմեր, անվանական բաժակներ ու վերնաշապիկներ, խաղալիքներ ու տարատեսակ այլ նվերներ տարբեր տարիքի ներկայացուցիչների համար: Ընդունվում են երեկոյան, բեմական, ինչպես նաև տարբեր մուլտհերոսների զգեստների վարձակալության պատվերներ:

Այսպիսով, “HAPPY DAY” տոնական աքսեսուարների խանութ-սրահի շնորհիվ կյանքի կկոչվեն յուրահատուկ ու անկրկնելի ժամանցի Ձեր պատկերացումները: